Բավ է պառակտվել
07-12-2016 15:53

ՌԴ-ում բուժաշխատողների աշխատավարձները կշարունակեն աճել

Բժիշկները պետք է  արժանապատիվ աշխատավարձ ստանան, որպեսզի նրանց աշխատանքն արդյունավետ լինի: Ուստի,  2018 թ. Հունվարի 1-ից  Ռուսաստանում բժիշկների աշխատավարձերը կբարձրանան՝ կազմելով  միջին աշխատավարձի 200%-ը: Այսօր  այդ մասին լրագրողներին  հայտնել է ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը:

Նա ասել է, որ սա անբեկանելի դիրքորոշում է, որը ոչ ոք չի կարող վերանայել, և որը հետևողականորեն իրականացվելու է: Փոխվարչապետը նշել է, որ ծրագիրը նախատեսված է բյուջեով և հույս է հայտնել, որ այն կիրականացվի ՌԴ բոլոր մարզերում:

 Նշենք , որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման տեմպերը երկու անգամ  նվազելու են(10,6%-ից 5,4%-ով):

Չնայած դրան երեքշաբթի օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման տեմպերի նվազման վերաբերյալ կարավառությունը որևէ համաձայնեցված որոշում դեռ չունի, որևէ որոշում չի ընդունվել և սոցյալական ոլորտի վերաբերյալ բոլոր ուղենիշները առկա են նախագահի մայիսյան հրամանագրերում:

Մայիսյան հրամանագրերը՝ սոցյալական ապահովության երաշխիքների մեծ ծրագիր է, որը  Վլադիմիր Պուտինը ներկայացրել է 2012թ.-ին՝  ՌԴ նախագահի պաշնոնը ստանձնելուց անմիջապես հետո: Հրամանագրերի ստորագրումից մեկ տարի անց կառավարությունը հաշվետվություն ներկայացրեց, և նշեց, որ կատարել է դրանք երկու-երրորդով: 2016թ. բյուջեով դրանց իրականացման համար նախատեսված է 676,1 մլրդ. ռուբլի:  Նախագահի նշած խնդիրների մեծ մասը պետք է  լուծում ստանան 2018 թվականին: