Սանկտ Պետերբուրգում 4-ամյա աղջիկը եռացրած ջրով լի թեյնիկն իր վրա է շրջել:
Նախնական տեղեկություններով՝ երեխան խոհանոցում քաշել է էլեկտրական թեյնիկի հոսանքի լարը, ինչի հետեւանքով եռացրած ջուրը թափվել է փոքրիկի գլխին եւ ձեռքերին: Աղջնակը հիվանդանոց է տեղափոխվել դեմքի 21% եւ պարանոցի ու ձեռքերի 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներով:
Հայաստանից ընտանիքը վարձակալում է բնակարանը: Դեպքի առիթով ստուգումներ են անցկացվում: