Բավ է պառակտվել
07-09-2019 21:35

ԱՄՆ-ում երեք մարդ է մահացել էլեկտրոնային ծխախոտ ծխելուց

Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնները ԱՄՆ-ում (Centers for Disease Control and Prevention, CDC) մահվան երեք դեպք են գրանցել էլեկտրոնային ծխախոտ ծխելու հետևանքով առաջացած թոքերի հիվանդություններից։ Մեկ դեպքը գրանցվել է ամերիկյան Ինդիանա նահանգում։ Առողջապահության նախարարության ներկայացւցիչները հաստատել են, որ ներկայումս երկրում ուսումնասիրում են 33 նահանգում 450 մարդու մոտ թոքերի հիվանդությունների առաջացման պատճառները։ Ի՞նչ հիվանդությունների մասին է խոսքը՝ չի տեղեկացվել։

Օգոստոսի վերջին էլեկտրոնային սիգարետ ծխելուց մահացել է Իլինոյս նահանգի բնակիչ։ Ավելի վաղ նա հոսպիտալացվել էր վեյպ ծխելու հետևանքով առաջացած ծանր ռեսպիրատոր հիվանդությամբ, ինչից հետո մահացել էր։ Ինչպես հետագայում հաստատել են նահանգի հանրային առողջապահություն դեպարտամենտում՝ դա նահանգում էլեկտրոնային ծխախոտից մահվան առաջին դեպքն է եղել։

Սեպտեմբերի 4-ին Միչիգան նահանգի իշխանությունները որոշել են արգելել հոտավետ էլեկտրոնային ծխախոտների վաճառքը: