Բավ է պառակտվել
05-05-2021 15:40

Երևանի կենտրոնում տեղակայվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման շարժական կետ

Երևանում տեղակայվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման շարժալան կետ, հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

Առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված պատվաստումային շարժական խումբը տեղակայվել է Հյուսիսային պողոտայում:

«Արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ դիմել և ստացել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստում»,- հայտնում է գերատսչությունը ֆեյսբուքի իր էջում:

Հայաստանում պատվաստումների գործընթացի մասին

Հայաստանում լայնամասշտաբ պատվաստումների գործընթացը սկսվել է ապրիլի 13-ին, մինչև տարեվերջ նախատեսվում է պատվաստել շուրջ 700 հազար բնակչի: Մարտի 28-ին երկիր է ներմուծվել է AstraZeneca-ի 24000 դեղաչափ (ԱՀԿ-ի "COVAX FACILITY" նախաձեռնության շրջանակներում); ապրիլի 15-ին` «Sputnik V» պատվաստանյութի 15 հազար դեղաչափ, իսկ ապրիլի 26-ին` նույն պատվաստանյութի ևս 14 հազար դեղաչափ (առաջին բաղադրիչը, որը նախատեսված է 14 հազար մարդու համար):
Մայիսի 1-ի գիշերը Հայաստան է ներմուծվել չինական Sinovac կենսադեղագործական ընկերության մշակած CoronaVac պատվաստանյութի 100 հազար դեղաչափ (50հազ․ մարդու համար)։

Պատվաստումն իրականացվում է կամավոր հիմունքներով 18 բարձր բոլոր քաղաքացիների (այլ ոչ միայն ռիսկի խմբերում ընդգրկվածների) և Հայաստանում բնակվող օտարերկրացիների շրջանում։ Պատվաստման համար բուժհիմնարկ կարելի է դիմել շաբաթվա բոլոր օրերին՝ նախնական գրանցմամբ։