Բավ է պառակտվել
06-06-2015 17:36

Թթից թունավորման հետքերով Վահան են մեկնել ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստն ու ԱՆ փոխնախարարը

Ճամբարակ, որի առողջության կենտրոն են հոսպիտալացվել Վահան գյուղի 19 ի բնակիչներ` տարբեր տարիքի ու սեռի, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով գործուղվել են առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը, Հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը, Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները, որոնք կծանոթանան լաբորատոր հետազոտությունների արդյունքներին: 
Այս մասին հաղորդեցին ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունից: «Ենթադրաբար բոլոր հոսպիտալացվածները թութ էին կերել, դա արդեն սումնասիրությունից հետո պարզ կդառնա, թե ինչից է: Սննդային թունավորում է, ըստ նախնական տվյալների»,-ավելացրեցին լրատվական ծառայությունից: Նշենք, որ հունիսի 6-ին՝ ժամը 10:45-ի դրությամբ դիմած 25 անձից 19-ը՝ հոսպիտալացվել է, նրանցից 12-ի վիճակը գնահատվում է թեթև, 7-ի վիճակը՝ միջին ծանրության: