Բավ է պառակտվել
19-01-2021 13:08

ԱՀԿ-ն պարզաբանել է, թե քանի օր է COVID-19 հիվանդը մնում վարակիչ

Վարակվելուց հետո շատ շաբաթներ անց մարդը կարող է ունենալ PCR թեստի դրական պատասխան: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ նա վարակիչ է: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Վարակիչ լինելու համար պետք է կենդանի վիրուս տարածել, - բացատրել է նա: - Նախնական ուսումնասիրությունների համաձայն, հիվանդների մեծ մասը վարակիչ են ախտանիշներն ի հայտ գալուց հետո 8-9 օրվա ընթացքում միայն, չնայած ծանր հիվանդների մոտ այս ժամանակաշրջանը կարող է ավելի երկար լինել»:

14 օրվա կարանտինային ժամանակահատվածի մասին ԱՀԿ առաջարկությունը հիմնված է ինկուբացիոն շրջանի վերաբերյալ առկա տեղեկատվության վրա: Ներկայումս առկա տվյալների համաձայն, ինկուբացիոն միջին ժամանակահատվածը 5-6 օր է`14 օր վերին սահմանով: Այս ժամկետի վրա է հիմնված կարանտինի տևողության վերաբերյալ առաջարկը։