Բավ է պառակտվել
12-04-2021 14:01

Հայաստանում պատվաստումը կսկսվի վաղվանից․ ո՞վ կպատվաստվի AstraZeneca-ով, ո՞վ՝ «Սպուտնիկ V»-ով

Պատվաստումները կսկսվեն ապրիլի 13-ից, պատվաստանյութերը բաշխված են ըստ տարիքային կատեգորիաների, ասել է երկուշաբթի մամլո ասուլիսի ընթացքում Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ պատվաստումները Երևանում կմեկնարկեն ապրիլի 13-ից, իսկ մարզերում՝ ապրիլի 14-ից: Այս պահին իրականացվում է պատվաստանյութի բաշխման գործընթացը։

Նա նշել է, որ վաղվանից կսկսվի AstraZeneca-ով պատվաստումն, իսկ 1-2 օր տարբերությամբ՝ «Սպուտնիկ V»-ով։

«Պատվաստումը կիրականացվի ռիսկային խմբերի քաղաքացիների դիմումների հիման վրա, բժիշկները պետք է քաղաքացիներին տեղեկացնեն այդ հնարավորության մասին, իսկ գործընթացն իրականացվելու է ըստ գրանցման առաջնահերթության: Եթե ​​գրանցված քաղաքացիներն ավելի շատ լինեն, քան պատվաստանյութերի չափաբաժինները, ապա ամեն ինչ կիրականացվի ըստ գրանցման, մատակարարումը շարունակվելուն զուգընթաց գործընթացը կշարունակվի մեկ տարի», - ասել է Ավանեսյանը՝ հավելելով, որ գործընթացը նախատեսված է ընթացիկ տարվա համար:

Միևնույն ժամանակ, նախարարը հայտնել է, որ նախորդ շաբաթ Առողջապահության նախարարության մասնագիտական ​​խորհուրդը որոշեց, որ պատվաստումն իրականացնելիս ղեկավարվելու է քաղաքականությամբ, որը հաշվի է առնում վերջին հետազոտությունները և ցուցումները, մասնավորապես` AstraZeneca- ի կիրառման փոփոխություններով, որի դեպքում տարիքային սահմանափակումներ են մտցվել լրացուցիչ անվտանգության համար:

«Մենք ուսումնասիրել ենք բոլոր մասնագիտական ​​կարծիքները և որոշել, որ AstraZeneca-ի դեպքում կսահմանվի տարիքային ցենզ` միայն 55-ից բարձր տարիքի քաղաքացիների համար, իսկ Sputnik V- ի դեպքում`մինչև 54 տարեկան», - ասել է Ավանեսյանը:
Մասնավորապես, ըստ նրա, AstraZeneca պատվաստանյութը նպատակահարմար է կիրառել հետևյալ ռիսկի խմբերի շրջանում. 65-ից բարձր քաղաքացիներ, բուժաշխատողներ (55-ից բարձր), քրոնիկ հիվանդներ (55-ից բարձր) և սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ՝ 55 տարեկան և բարձր տարիքի անձինք
Միևնույն ժամանակ, քանի որ Sputnik V պատվաստանյութի ցուցումներում տարիքային սահմանափակումներ չկան, ապա, ըստ նախարարի, այն կկիրառվի հետևյալ ռիոսկի խմբերի շրջանում․ բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան անձինք, քրոնիկ հիվանդներ՝ 18-54 տարեկան անձինք, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ՝ 18-54 տարեկան անձինք:

Ըստ նրա, նման բաժանում է իրականացվել, որպեսզի բուժաշխատողներին պարզ լինեն չափանիշները, և թյուրիմացություն չլինի, թե ով և ինչ պատվաստանյութ պետք է ստանա։
Նա նշել է, որ առաջնահերթ խնդիրն է ապահովել, որ առավելագույն թվով մարդիկ պատվաստվեն, որպեսզի նրանք չհիվանդանան կամ, հվանդանալու դեպքում ընթացքը թեթև լինի։

Միևնույն ժամանակ, նախարարը հորդորել է չընդհանրացնել որոշ անհատների հայտարարությունները, որ ոչ ոք չի ցանկանում պատվաստվել AstraZeneca-ով` շեշտելով, որ հաշվի առնելով լրացուցիչ առաջարկությունները, որոշվել է այն կիրառել միայն 55-ից բարձր տարիքի քաղաքացիների համար:

«Քանի որ Sputnik-ի դեպքում նման սահմանափակումներ չկան, և խմբաքանակը սահմանափակ է, որոշում է կայացվել, որ նման հարաբերակցությունը կգործի առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում: Հաջորդ խմբաքանակը ստանալուն պես, 65 տարեկանից բարձր քաղաքացիները նույնպես կկարողանան պատվաստվել Sputnik–ով», - ասել է Ավանեսյանը: