Բավ է պառակտվել
18-02-2021 16:16

COVID-19-ի դեմ պատվաստումը Հայաստանում նախատեսվում է սկսել մարտին. նախարար

Հայաստանում մարտին կամավոր և անվճար (ռիսկային խմբերի քաղաքացիների համար) հիմունքներով նախատեսվում է սկսել COVID-19 դեմ պատվաստումը:

Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում պատվաստանյութերի փոքր քանակն արդեն կիրառվել է ։

«Մասնավորապես, մի քանի մարդ պատվաստվել է Ռուսաստանից նվեր ստացած "Sputnik V" դեղամիջոցով։ Մոտ ժամանակներս Հայաստանն ավելի շատ դեղամիջոցներ կստանա եւ կկարողանա սկսել բնակչության ավելի լայն շրջանակների պատվաստումը», - ասել է նա։

Ընդ որում, նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կներմուծի միայն այն պատվաստանյութերը, որոնք հաջողությամբ անցել են կլինիկական հետազոտությունների երրորդ փուլը: Առայժմ, շարունակել է նա, մասնագետները հավանություն են տվել AstraZeneca եւ Pfizer եւ «Sputnik V"» պատվաստանյութերի կիրառմանը: