Բավ է պառակտվել
26-11-2018 11:25

Աֆրիկյան լիանաներում պարունակվող նյութը ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը․ուսումնասիրություն

Journal of Natural Products-ը պատմել է Ճապոնիայի, Գերմանիայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության գիտնականների խմբի հետազոտությունների արդյունքների մասին, ում հաջողվել է լիանների (Լիանաներ՝ բազմաձև փաթաթվող բույսեր, որոնք լինում են ինչպես փայտյա ցողունով, մշտադալար կամ թափվող տերևներով, այնպես էլ խոտանման՝ համեմատաբար թույլ, բարակ բազմամյա կամ միամյա ցողուններով։ Չկարողանալով ինքնուրույն կանգուն պահել իրենց ցողունը՝ լիանները իրենց բեղիկների, կեռերի, հավելյալ արմատների օգնությամբ ուղղահայաց հենարաններով մագլցում են վերև, որտեղ և զարգանում են դրանց սաղարթներն ու ծաղիկները։ Լիանաները հիմնականում աճում են տրոպիկական անտառներում) տեսակներից մեկում հայտնաբերել ալկալոիդային միացություններ, որոնք սննդարար նյութերի կրճատման պայմաններում կարող են ոչնչացնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջները։ Ըստ գիտնականների, այդ նյութերը “լաբորատոր փորձերի ժամանակ արգելակել են քաղցկեղային բջիջների միգրացիան և գաղութացումը”։ Գիտնականները ենթադրում են, որ այդ նյութերը կարող են նպաստել հիվանդների մոտ մետաստազների կանխարգելմանը։

Ինչպես բացատրում են մասնագետները, աֆրիկյան լիանայից ստացված նյութերը դասվում են այսպես կոչվող “հակասկետիկ միացությունների” դասին, այսինքն՝ սննդանյութի բացակայության պայմաններում կարող են թունավոր լինել քաղցկեղային բջիջների համար: Գիտնականների կողմից Ancistrocladus likoko տեսակի լիանայից ստացված նյութը փարձարկումների ժամանակ լուրջ փոփոխություններ է առաջացրել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջներում, ինչն, արդյունքում, հանգեցրել է դրանց ոչնչացմանը։

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն ամենամահաբեր տեսակներից է, որի դեպքում հինգ տարվա ընթացքում կենդանի է մնում հիվանդների 5% -ից պակասը։ Այս քաղցկեղի բջիջներն ագրեսի կերպով տարածվում են և գոյատևում բջիջների մեծմասնության համար մահացու միջավայրում։ Գիտնականները շատ խոստումնալից են համարում նյութերի հայտնաբերումը լիանայում, թեև այս ուղղությամբ դեռևս լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ: