Բավ է պառակտվել
19-06-2021 17:02

Երիտասարդության վիտամին. ինչ պետք է ուտեք Ալցհեյմերի հիվանդությունը կանխելու համար

«Ամենակարևորի մասին» ծրագրում հայտնի գերոնտոլոգներ Սվետլանա Տրոֆիմովան և Վլադիմիր Խավինսոնն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ առողջ ապրելակերպի հետևորդները իրենց սննդակարգից հաճախ բացառում են հացը՝ մոռանալով, որ այն պարունակում է շատ վիտամիններ, հանքանյութեր, այդ թվում՝ օրգանիզմի համար շատ կարևոր է B3 վիտամին: Սայկայն հենց նա է օգնում մարդուն պահպանել երիտասարդությունը, գեղեցկությունը, պաշտպանել ուղեղը և նույնիսկ նպաստում է շատ լուրջ հիվանդություններ կանխարգելմանը:

Գիտնականները պարզել են, որ ակյդ վիտամինը պակասությունը կարող է հանգեցնել մաշկի վնասման, գլխապտույտի և միգրենի, անքնության, դյուրագրգռության և հիշողության հետ կապված խնդիրների: Իսկ եթե օրգանիզմը բավարար քանակով է ստանում այս հրաշք վիտամինը՝ լավանում է մաշկի, եղունգների և մազերի կառուցվածքը:

Բացի այդ, այն ամրացնում է անոթների պատերը, մասնակցում է նյութափոխանակությանը, դանդաղեցնում է ծերացումը, լավացնում է հիշողությունը և ամենակարևորը՝ նպաստում է ուռուցքաբանական և այլ հիվանդությունների կանխարգելմանը:

«Վիտամին B3-ը նպաստում է Ալցհայմերի հիվանդության ի հայտ գալու դանդաղեցմանը և հիվանդության կանխարգելմանն», - ասում է պրոֆեսոր Վլադիմիր Խավինսոնը:

Այս վիտամինը կարող է սինթեզվել մեր օրգանիզմում նաև ամինաթթուներից, բայց, այնուամենայնիվ, դրա հիմնական «մատակարարը» որոշ մթերքներն են: Այն առավել հեշտ է ստանալ լյարդից (հորթի և հավի): Ըստ Խավինսոնի, այն վիտամին B3- ի պահեստ է:

«100 գրամ լյարդը պարունակում է B3 վիտամինի օրական չափաբաժնի մինչև 80 տոկոսն», - ասում են մասնագետները:

Բացի այդ, այս վիտամինով հարուստ են տարեկանի (հենց՝ սև) հացը, հնդկացորենը, լոբին և նուշը: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ այս վիտամինը, B6 վիտամինի բացակայության դեպքում շատ վատ է յուրացվում օրգանիզմի կողմից։ «Դա ճիշտ համադրություն է», - ասում է պրոֆեսոր Սվետլանա Տրոֆիմովան:

Միաժամանակ, անհրաժեշտ է անպայման հետևել օրական չափաբաժնին: Իսկ ամենաճիշտը մասնագետին դիմելն է: Նա կօգնի ձեզ ճիշտ ընտրել կոնկրետ մարդուն ցուցված վիտամինային կոմպլեքսը՝ հաշվի առնելով նրա օրգանիզմի առանձնահատկությունները և առողջական վիճակը: