Բավ է պառակտվել
13-01-2022 15:04

Հայաստանի իշխանությունները կփոխհատուցեն զոհված զինծառայողների ծնողների ծախսերը փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու դեպքում

Ծառայության ընթացքում զոհված զինծառայողների ծնողներն, ովքեր կրկին երեխա են ուզում ունենալ, կստանան պետությունից փոխհատուցում փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու համար։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նիստին ներկայացված նախագծով պետության կողմից նախատեսում է փոխնակ մայրության ծառայությունների 100%-ի չափով փոխհատուցում` 5,5 մլն դրամից ոչ ավել (ավելի քան 11,4 հազար դոլար) և դոնորների ծառայություններ՝ մինչև 600 հազար դրամ (գրեթե 1,25 հազար դոլար):

Այս հնարավորությունը հասանելի կլինի մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ծնողներին։

«Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ ծնողներ որոշում են կայացրել նոր զավակներ ունենալ, և քանի որ ծառայությունները թանկ են, հետևաբար չեն կարողանում իրականացնել իրենց որոշումը»,- պարզաբանել է Մկրտչյանը, հօմնավորելով նախգշի ընդունման անհրաժեշտությունը։

Նախարարը նշել է, որ փոփոխությունը կտարածվի նաև այն շահառուների վրա, ովքեր արդեն սկսել են երեխայի ծննդին նախապատրաստվելու գործընթացը, ինչպես նաև կվերաբերվի անցյալ պատերազմներում և ապագայում ռազմական գործողություններում զոհված զինծառայողների ծնողներին։