Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Զիկա վիրուսը գլոբալ սպառնալիք է ճանաչել։ Փորձագետները հաստատել են, որ Զիկայի բռնկումը արտակարգ իրադրություն է Լատինական Ամերիկայի երկրների համար և համաշխարհային մասշտաբի սպառնալիք: ԱՀԿ-ի տվյալներով՝ միայն այս տարի Հարավային և Հյուսիսային Ամերիկայում Զիկա վիրուսով կարող է վարակվել մինչեւ 4 մլն մարդ: Ժնևում կայացած հատուկ ժողովի ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը տեղեկացրել է, որ Զիկա վիրուսը կարող է վտանգ ներկայացնել աշխարհոի այլ մասերի բնակչությանը: Նա կոչ է արել միջազգային հանրությանը ակտիվացնել պատվաստանյութ ստեղծելու հետազոտությունները: Վիրուսով վարակումն առավել հաճախ ընթանում է առանց ախտանիշների, այն հատկապես վտանգավոր է կանանց համար, քանի որ կարող է երեխայի միկրոցեֆալիա առաջացնել հղիության դեպքում: Բրազիլիայում այդ ախտորոշմամբ արդեն մի քանի հազար երեխա է ծնվել: Այժմ Զիկա վիրուսին դիմակայելու միակ ճանապարհը վարակը փոխանցող մոծակների դեմ պայքարն է:
Բավ է պառակտվել