Բավ է պառակտվել
20-05-2022 18:43

ԱՀԿ-ն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու կապիկների ջրծաղիկի բռնկումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փորձագետների արտակարգ խորհրդակցություն կանցկացնի՝ քննարկելու կապիկների ջրծաղիկի բռնկումը։ Այս մասին ուրբաթ հայտնել է բրտանական The Daily Telegraph թերթը։

Ակնկալվում է ԱՀԿ-ի Արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանի մասնակցությունը: Հրատարակությունը նշում է, որ փորձագետները կարող են բարձրացնել ջրծաղիկի դեմ պատվաստանյութերի օգտագործման նպատակահարմարության հարցը նոր բռնկման տարածման դեմ պայքարում։

ԱՀԿ-ն նշում է, որ կապիկի ջրծաղիկը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը հանդիպում է հիմնականում կենտրոնական և արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում, որոնք գտնվում են արևադարձային խոնավ անտառների մոտ: Կազմակերպության տվյալներով՝ վիրուսը մարդկանց փոխանցվում է վայրի կենդանիներից, ինչպիսիք են կրծողները և պրիմատները, իսկ երկրորդային տարածումը մարդուց մարդ փոխանցման միջոցով սահմանափակ է։ Սովորաբար, կապիկների մահացության մակարդակը 1-ից 10% է, ընդ որում մահացության դեպքերի մեծ մասը տեղի է ունենում ավելի երիտասարդ տարիքային խմբերում:

Կապիկների ջրծաղիկի դեպքերի մասին ավելի վաղ հայտարարել էին Ավստրալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի և մի շարք եվրոպական երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները։ Միացյալ Թագավորության Առողջապահության Անվտանգության Գործակալությունը հայտնել է, որ վարակման դեպքերը արձանագրվում են հիմնականում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդկանց շրջանում։ Կապիկների ջրծաղիկի հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ջրծաղիկի դեմ նախնական պատվաստումը ապահովում է հիվանդության բարձրարդյունավետ կանխարգելում։