Բավ է պառակտվել
13-01-2021 11:56

ԱՄՆ բժիշկները նշել են COVID-19- ի ժամանակ հակացուցված դեղերը

Ամերիկացի բժիշկ ու վարակաբանը տեղին չի համարում օգտագործել փորլուծության և այտուցների դեմ դեղամիջոցները կորոնավիրուսով (COVID-19) հարուցած հիվանդության ախտանիշները վերացնելու համար: Նման կարծիք է հայտնել բժշկական գիտությունների դոկտոր, Ցինցինատիի մանկական հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկման և կանխարգելման բաժանմունքի տնօրեն Ջոշուա Շաֆցինը երեքշաբթի օրը «Good Housekeeping» ամսագրում հրապարակված հոդվածում:

Նա շեշտել է, որ փսխումը և լուծը, որոնք COVID-19 - ի ախտանիշներից են, վկայում են այն մասին, որ աղեստամոքսային տրակտը գտնվում է մանրէների հեռացման ընթացքում, և «ավելի լավ է չփորձել դրան խանգարել»: «Աղիների աշխատանքի դանդաղեցնելը կարող է հանգեցնել ինֆեկցիայի ոչ ամբողջական հեռացման և բորբոքման վերացմանը», - պարզաբանել է Շաֆցինը:

Նրա խոսքով՝ փորլուծության դեմ օգտագործվող դեղամիջոցներում պարունակվող լոպերամիդը խաթարում է մարմնից վարակի հեռացման բնական գործընթացը: Ընդ որում, ինքնազգացողությունը լավացնեու համար հիվանդներից շատերին բավական է միայն «ավելի շատ ջուր խմել և ժամանակ տալ օրգանիզմին պայքարել վարակի դեմ»:

Միևնույն ժամանակ, Շաֆցինը շեշտել է, որ փորձելով ազատվել COVID-19 ախտանիշներից, պետք է նաև ձեռնպահ մնալ հակաայտուցային դեղամիջոցներ օգտագործելուց: Մասնավորապես, մարդիկ, ովքեր ասթմա չունեն, չպետք է օգտագործեն ինհալատորներ: Ըստ բժշկի, այս դեղամիջոցներում պարունակվող ֆենիլէֆրին նյութը կարող է միայն վնասել առողջությանը, հատկապես նրանց, ովքեր խնդիրներ ունեն սրտանոթային համակարգի հետ: Շաֆցինը շեշտել է, որ երկու նյութերն օգտագործելու անհրաժեշտության դեպքում հարկ է խորհրդակցել մասնագետի հետ:

Համաճարակի սկզբից ի վեր աշխարհում ավելի քան 90,9 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 1,9 միլիոն մարդ մահացել է: Ռուսաստանում, ըստ կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային գործառնական շտաբի, գրանցվել է վարակի 3.448.203 դեպք, ապաքինվել է 2.825.430 մարդ, մահացել է 62.804 հիվանդ: