Բավ է պառակտվել
11-03-2019 15:55

Հայաստանում կարմրուկի բռնկում այժմ չկա, սակայն միտումը տագնապալի է․մասնագետ

Այսօր Հայաստանում չկա կարմրուկի տարածման, խոշոր բռնկումների կամ երկրում համաճարակային իրավիճակի վատթարացման վտանգ, երկուշաբթի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

"Մեր երկրում շատ բարենպաստ իրավիճակ է, մենք չունենք վտանգավոր համաճարակային իրավիճակ: Վերջին անգամ կարմրուկով վարակվելու դեպք Հայաստանում գրանցվել է 2005 թվականին։ Դրանից հետո երկիրն անցել է ազգային ծրագրի իրականացմանը, որի շրջանակներում կատարվել է բնակչության զանգվածային պատվաստում, ինչի շնորհիվ ամրապնդվել է կոլեկտիվ իմունիտետն”,- ասել է Սահակյանը։

Պատվաստումների ազգային օրացույցի համաձայն, կարմրուկի պատվաստումներն արվում են երկու անգամ` 12 ամսական և 6 տարեկան հասակում, ինչն ապահովում է անձի իմունիտետն ամբողջ կյանքի ընթացքում։ Վարակվելու դեպքում կարմրուկի պատվաստանյութի անգամ մեկ չափաբաժինը կարող է փրկել մարդուն մահից:

Տագնապալի միտում

Սահակյանի խոսքերով, Հայաստանում կարմրուկի դեմ պատվաստման մակարդակը բարձր է. 1-ից 6 տարեկան երեխաների 96% -ը պատվաստվել է, սակայն միաժամանակ աճում է պատվաստումներից հրաժարվելու թիվը:

“Երկու տարի առաջ պատվաստումներից հրաժարվողների թիվը նվազել է 2% -ով, 2018 թ.-ին` ևս 2% -ով, այսինքն, վերջին չորս տարիների ընթացքում այս ցուցանիշի 4%-ով նվազել է, հիմնականում այն պատճառով, որ մարդիկ գիտակցաբար հրաժարվում են պատվաստումից”, - ասել է Սահակյանը:

Այս կապակցությամբ նա ընդգծել է, որ տվյալ միտումը մեծ ազդեցություն է թողնում կոլեկտից իմունիտետի վրա, թուլացնում է այն։

“Եթե հրաժարվողների թիվն շարունակի ավելանալ, ապա 10 տարի հետո երկրում կարող է կարմրուկի տարածման խնդիր առաջանալ։ Կարմրուկի բռնկումներից խուսափելու համար անհրաժեշտ է, որ բնակչության առնվազն 90 տոկոսը պատվաստված լինի”,- իր անհանգստությունն է արտահայտել Սահակյանը։

“Բերովի” վարակներ

Սահակյանը հայտնել է, որ չնայած 2007 թվականին Հայաստանում դադարել է կարմրուկի տարածումն՝ ամեն տարի գրանցվում են այդ հիվանդության “բերովի” դեպքեր։ Այնուամենայնիվ, երկրի ներսում հիվանդությունը չի տարածվում հիվանդի շջապատաից դուրս․նրանից կարող է վարակվել 1-2 մարդ։

Նա նաև հայտնել է, որ ներկայումս Հայաստանում գրանցվել է “բերովի” վարակի երկու դեպք։ Առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 25-ին Հայաստան ժամանած Ուկրաինայի քաղաքացու մոտ, իսկ երկրորդը՝ փետրվարի 20-ին այստեղ ժամանած Վրաստանի քաղաքացու մոտ։

Ինչպես նշել է Սահակյանը, հիվանդներն ուշ են դիմել բժշկական օգնության, այդ պատճառով հավանական է, որ նրանք վարակած լինել իրենց հետ շփման մեջ գտնվող մարդկանց։ Այժմ անց են կացվում անհրաժեշտ միջոցառումներ կարմրուկի տարածումը կանխարգելելու ուղղությամբ։

Սահակյանն ասել է, որ նշված երկու հիվանդը ստացել է անհրաժեշտ բուժում։ Ուկրաինայի քաղաքացու վիճակը զգալիորեն լավացել է, և նա կարողացել է հայրենիք վերադառնալ, իսկ Վրաստանի քաղաքացին շարունակում է բուժումը Հայաստանում, բայց արդեն տնային պայմաններում։

Պատվաստումների հակառակորդները՝ կոլեկտիվ իմունիտետը թուլացնողներ

Ըստ Սահակյանի, աշխարհում կարմրուկի տարածմանն ամենից շատ նպաստւմ է պատվաստումների դեմ շարժումը։

Նա նշել է, որ վերջին ժամանակներս հասարակության մեջ կարծիք է տարածվել, որ պատվաստանյութերի վաճառքով շահագրգռված են դեղագործական ընկերություններն, իսկ պատվաստումների քարոզն, իբր անմիջականորեն կապված է վերջիններս նյութական շահի հետ։

Այս առումով Սահակյանը պարզաբանել է, որ այս տեսությունը կարելի է օգտագործել պատվաստումների հակառակորդների դեմ։ “Կարմրուկի բուժման համար զգալիորեն ավելի շատ գումար կպահանջվի, քան պատվաստման համար։ Հիվանդանոցում մեկևկես ամսյա բուժումն առնվազն 250 հազար դրամ կարժենա։ Իսկ պատվաստումը միջինում մոտ 1500 դրամ արժե։ Այսինքն, կարելի է ասել, որ խոշոր դեղագործական ընկերություններին ավելի ձեռնտու է, որ մարդիկ չպատվաստվեն և մեծ գումարներ ծախսեն դեղերի համար”,- նշել է Սահակյանը։

Նա ընդգծել է, որ պատվաստումը հանդիսանում է կարմրուկի դեմ պայքարի միակ և ամենաարդյունավետ միջոցը։

Ախտանշանները և ահեղ հետևանքները

Կարմրուկը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, ախտանշանները նման են գրիպի ախտանշաններին, այդ պատճառով մարդիկ հաճախ իրենք սխալ ախտորոշում են անում և բուժվում գրիպից։ Բուժօգնության նրանք դիմում են միայն այն ժամանակ, երբ հայտնվում է կարմրուկին հատուկ ցանը։

Ինչպես ասել է Սահակյանը, կարմրուկի ինկուբացիոն միջին ժամանակը 7-10 օր է․ այս շրջանում հիվանդությունը վարակիչ է, վիրուսը ներթափանցում է օրգանիզմ և տարածվում։ Տեսանելի ախտանշանները ավել ուշ են արտահայտվում, հաճախ հիվանդությունն ուղեկցվում է բարդություններով, օրինակ՝ թոքաբորբով։