Բավ է պառակտվել
28-04-2020 11:04

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 1867 դեպք

Ապրիլի 28-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 59 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1867-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից ապաքինվել է 866 քաղաքացի, փաստացի բուժվում է 971-ը:
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 մարդ։