Բավ է պառակտվել
27-04-2020 12:11

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1808 հաստատված դեպք

Ապրիլի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1808 դեպք, որոնցից 848-ն` առողջացած, 29-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 931 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 18547 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 62 նոր դեպք և 15 առողջացածներ։
Մահացած պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ