Բավ է պառակտվել
22-03-2020 13:20

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 30 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 190 է

Մարտի 22-ի, ժամը 10։00-ի դրությամբ, Հայաստանում, ընդհանուր առմամբ, հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվածության 190 դեպք, տեղեկացրել է Հիվանդությունների վերահսկեղության և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է COVID - 19-ի 30 նոր դեպք։

Նախորդ օրը հիվանդանոցից դուրս է գրվել կերենավիրուսով հիվանդացած երկրորդ պացիենտը և նրա մայրը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում, բայց կամ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: Բոլոր հետազոտությունները բացասական են եղել:

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, հիվանդն արդեն առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցից։

Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ), նրանց հետ շփման մեջ եղած անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած մեկ անձ։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, վարակվածների մեծամասնությունը Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասերից մեկում վարակվածների հետ շփում ունեցած մարդիկ։