Բավ է պառակտվել
01-04-2020 12:08

ՀՀ–ում ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 39 դեպք. ընդհանուր թիվը՝ 571

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 39 դեպք, ընդհանուր թիվը՝ 571: Այս մասին ասվում է հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-յան էջում։

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ի ժամը 23։59–ից Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։

Հայաստանում ապրիլի 1–ի դրությամբ 31 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 3 դեպք: