Բավ է պառակտվել
07-11-2018 16:38

Հայաստանում բժիշկների աշխատավարձերը կբարձրանան 2019թ․նախարարի պաշտոնակատար

2019թ․ պոլիկլինիկաներում և դիսպանսերներում աշխատող բժիշկների աշխատավարձերի բարձրացման համար կհատկացվի 5,4 միլիարդ դրամ, չորեքշաբթի օրը 2019թ պետական բյուջեի նախագիծը խորհրդարանական հանձնաժողովներում ներկայացնելու ընթացքում հայտնել է Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։

Նախագծով նախատեսված է, որ բժիշկների միջին աշխատավարձը 178 հազ․ դրամից կբարձրանա մինչև 240 հազ․դրամ, բուժքույրերինը՝ 80 հազ, դրամից 120 հազ․դրամ, իսկ կրտսեր բժշկական անձնակազմինը՝ 80 հազարից 100 հազար դրամ։

“Խոսքը գնում է պոլիկլինիկաների անձնակազմերի մասին, որոնց բյուջեն մենք ավելացնում ենք։ Այս տարի արդեն աշխատավարձերը բարձրացվել են, և կբարձրանան նաև հաջորդ տարի։,- ասել է Թորոսյանը։

Նա նշել է, որ դրանք միջինացված ցուցանիշներ են, և իրականում բժիշկներից “ոմանք ավել շատ են ստանում, ոմանք՝ ավելի քիչ”։ Ըստ Թորոսյանի, աշխատավարձերի բարձրացումը երկու հիմնական նպատակ է հետապնդում․ “բժիշկները չպետք է ակնկալեն “ստվերային” եկամուտներ իրենց հաճորդներից։ Ավելին, ես կարծում եմ, որ բժիշկների՝ իրենց աշխատանքով բավարարվածությունից շատ բան է կախված․բուժման գործընթացից մինչև հիվանդի հանդեպ վերաբերմունքը””,-ասել է Թորոսյանը։

Հայաստանի պետական բյուջեի նախագծի համաձայն եկամտային մասը կազմում է 1,5 տրիլիոն դրամ, իսկ ծախսայինը՝ 1,6 տրիլիոն, դեֆիցիտը կազմում է շուրջ 150 մլրդ․դրամ։ Համաձայն պետբյուջեի նախագծի 2018թ․ համեմատությամբ կապիտալ ծախսերը կավելանան․2018թ-ին ակնկալվող ՀՆԱ-ի 2,3% -ի փոխարեն 2019 թվականին կկազմեն ՀՆԱ-ի 3% -ը:

Ծախսերի կառուցվածում հիմնական տեսակարար կշիռը բաժին է ընկնում սոցիալական և մշակութային ոլորտներին՝ բոլոր ծախսերի շուրջ 44%-ը, պաշտպանության, անվտանգության և հասարակական կարգի պաշտպանությանը՝ շուրջ 24%-ը, տնտեսության իրական հատվածին`12.3%-ը, պետական բյուջեի մոտ 10% -ը կօգտագործվի պետական պարտքի սպասարկման համար, համայնքային բյուջեների սուբսիդավորման համար նախատեսված է 3.2% -ը, պետական կառավարման մարմինների ծախսերի համար՝ 5.8%: ($ 1 - 487.88 դրամ):