Բավ է պառակտվել
03-06-2021 17:54

Մարդու առողջությունը սկսվում է ձեռքերի մաքրությունից (լուսանկարներ)

2021 թվականի մայիսի 25-27-ը «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո-կենտրոնում անցավ HORECA «REST-HOTEL EXPO FORUM» հյուրանոցառեստորանային ոլորտի սպասարկման և մատակարարման երկրորդ եվրասիական ցուցահանդեսը։

REST-HOTEL HoReCa Expo-ն հյուրանոցային և հանրային սննդի ձեռնարկությունների մատակարարման և սպասարկման եվրասիական ցուցահանդես է։ Այն անցկացվում է ամեն տարի և միավորում է զբոսաշրջության ոլորտի հյուրընկալության և հանրային սննդի ցանցի մասնագետներին։

Հայաստանի մայրաքաղաքում անցկցվող HoReCa Expo-ն նախագիծ է հյուրընկալության ոլորտի մասնագետների համար, հանրային սննդի և հյուրանոցային բիզնեսի վերազինման համար սարքավորումների և ապրանքների մասնագիտացված ցուցահանդես: Սա ժամանակակից հարթակ է, որտեղ ձևավորվում են տարածաշրջանի ռեստորանային և հյուրանոցային ոլորտի միտումները, հանդիպում են շուկայի հիմնական դերակատարները, այցելուները ծանոթանում են եվրասիական շուկայի վերջին նորամուծություններին:

Դժվար է պատկերացնել ժամանակակից աշխարհն առանց բակտերիաներից և վիրուսներից պաշտպանող անհատական միջոցների, ուստի այսօր հատուկ ուշադրություն է դարձվում հակաբակտերիալ միջոցներին: Լինի դա ռեստորան, սրճարան, հյուրանոց կամ որևէ այլ հաստատություն և ընկերություն, բոլորը մեծ ուշադրություն են սկսել դարձնել թե՛ անձնակազմի, թե՛ տարածքի հուսալի պաշտպանվածությանը մանրէներից։

Ցուցահանդեսին ներկայացվեց բարձրորակ հակաբակտերիալ սփրեյ արտադրող «Արիա» նոր ապրանքանիշը:

Համեմատաբար կարճ ժամանակահատվածում «Արիան» գրավեց բոլոր նրանց սրտերն, ով գեթ մեկ անգամ օգտագործել է այն: Թվում է, թե շուկան գերհագեցած է ալկոգելերով և տարատեսակ հակասեպտիկներով, բայց կարելի է համարձակորեն հայտարարել, որ «Արիան» մրցակցությունից դուրս է, քանի որ ընդամենը մեկ ցողացրումից պարզ է դառնում, թե որքան հաճելի են սփրեյի օգտագործումից ստացված զգացողությունները։

Չնայած այն հանգամանքին, որ գրեթե բոլոր ռեստորաններում առկա են հակասեպտիկներ, դրանց օգտագործելուց հետո ցանկություն է առաջանում մանրակրկիտ լվանալ ձեռքերը: Բացի այդ, ձեռքերի մաշկը քսուքներով խնամք է պահանջում, քանի որ անորակ հակասեպտիկների մշտական օգտագործումից այն չորանում և թեփոտում է։

«Արիա» հակաբակտերիալ սփրեյի բաղադրությունը բացառիկ է։ Այն պարունակում է 80% էթանոլ և բնական եթերայուղեր, որոնք սնուցում են մաշկը և նուրբ բույր հաղորդում: «Արիա» սփրեյի տարբերակիչ հատկություններն են `օգտագործելուց հետո ձեռքերի վրա տհաճ կպչուն զգացողության, ձեռքերի մաշկի չորության բացակայությունը, հաճելի բույրերի` վարդի, ցիտրուսային, խորդենու և անհոտ տարբերակի, ընտրության հնարավորությունը, ինչպես նաև նորաձև ժամանակակից փաթեթավորումը, որը ցանկանում եք անընդհատ կրել ձեզ հետ:

Gisher.News-ը հետաքրքրվեց «Արիա» ապրանքանիշի հիմնադիրից, ինչպե՞ս նա մտահղացավ այդպիսի անհրաժեշտ և ակտուալ արտադրանք ստեղծել: Ի պատասխան Նարեկ Սևաչերյանն ասաց, որ շուկայում չկար ոչ մի միջոց, որը լիովին բավարարեր հակաբակտերիալ սփրեյի մասին իր պատկերացումները։ Այպիսով, «Ես որոշեցի ինքս ստեղծել դա»,- պատմեց Նարեկը:

Այսօր «Արիա» սփրեյը կարելի է ձեռք բերել «Պարմա» սուպերմարկետների ցանցում, այն առկա է նաև բարձրակարգ ռեստորաններում և սրճարաններում: Ապրանքանիշը ակտիվորեն զբաղեցնում է իր տեղը և պատրաստ է արտահանությանը ռուսաստանյան շուկա: