Բավ է պառակտվել
24-11-2020 21:56

Հացադուլը ոչ թե ընդդեմ Նիկոլի է, այլ հանուն հայրենիքի․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Ավելի վաղ Գեղամ Մանուկյանը լուսանկար էր տեղադրել իր ֆեյսբուքյան էջում և գրել. "Որդիս մեր դաշնակցական կամավորների հետ նոր միայն վերադարձավ Արցախի հյուսիսային սահմանագծից, իրական մարտական հերթապահությունից։ Առաջին իսկ օրը պատերազմ մեկնած ՀՅԴ կամավորական վաշտերի կազմում պատվով մնաց պատնեշի վրա։

Ընկերների հետ եկան Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղից էլ մեկնել էին կռիվ։ Եկավ ինձ տեսավ, գնաց պապուն, տատուն ու քրոջը տեսնի։ Իսկ ես իմ ընկեր Գարիկ Ավետիսյանի հետ շարունակելու եմ մնալ կառավարության շենքի մոտ, պահանջելով Նիկոլի ժամ առաջ հրաժարականը"։