Բավ է պառակտվել
05-11-2020 18:02

Մերձավոր Արևելքից իրականացվում է ահաբեկիչների տեղափոխում ԼՂ հակամարտության գոտի․ ՌԴ ԱԳՆ

«Ստացվող տեղեկությունների համաձայն՝ այս պահին իրականացվում է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների տեղափոխում, որոնց ձեռքերը թաթախված են արյան մեջ: Խոսքը գնում է արմատական տրամադրվածություն ունեցող վարձկանների մասին, նրանք դավանում են ջիհադիստական գաղափարախոսություն: Այս ամենը չի կարող մեզ մոտ լուրջ անհանգստություն չառաջացնել, քանի որ հեռանկարում իրադարձությունների այսպիսի զարգացումը հղի է ահաբեկչական նոր անկլավի ձևավորմամբ՝ այս անգամ արդեն Անդրկովկասում»,- հայտարարել է Զախարովան: