Բավ է պառակտվել
17-03-2023 22:12

Հայ երգչուհի Բրունետի հոլովակը Եվրատեսիլի youtube-ի ալիքում հավաքել է ավելի քան 1 միլիոն դիտում

«Future Lover» երգի տեսահոլովակը, որով երգչուհի Բրունետը կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2023-ին, երկու օրում մրցույթի YouTube-ի պաշտոնական ալիքում հաղթահարեց 1 միլիոն դիտումների նշագիծը։

Երգի շնորհանդեսը, որը հեղինակել է ինքը՝ Բրունետը (Հելեն Երեմյան), տեղի է ունեցել մարտի 15-ի երեկոյան և ներկայումս ամենաշատ դիտվածներից է։

Օտարերկրացիները, մասնավորապես եվրոպացիները, հիացած էին երգով և տեսահոլովակով։

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը կանցկացվի մայիսին Լիվերպուլում (Մեծ Բրիտանիա), որին կմասնակցի 37 երկիր։ Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Հայաստանը ներկայացնող Բրունետը ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում։