Բավ է պառակտվել
31-07-2015 17:41

Կապույտ Լուսին երկնակամարում

Այսօր Երկրի վրա  կբարձրանա Կապույտ Լուսին: Երկրի արբանյակը այդպիսի անուն ստացել է ոչ թե կապույտ ներկվելու պատճառով, այլ երևույթի` եզակի լինելու պատճառով:
Այս լիալուսինը ամսվա մեջ 2-ն է լինելու /առաջինը հուլիսի 2-ին էր/, այդ իսկ պատճառով տիեզերագետները այն «ավելորդ» են անվանում: Նախորդ Կապույտ Լուսինե գիշերային երկինքը զարդարել էր 2012 թվականի օգոստոսին, իսկ մյուսը տեղի կունենա 2018-ի հունվարին:
Տիեզերական երևույթը իր անունը ստացել է Once in a Blue Moon անգլերեն արտահայտությունից, ինչը նշանակում է եզակի կամ էլ երբեք:
Տիեզերագետները այս երևույթը բացատրում են նրանով, որ երկու լիալուսինների միջև ժամանակամիջոցը ամսից փոքր ինչ կարճ է, ուստի մոտ 2.7 տարին մեկ անգամ տարվա ընթացքում կարող է լինել 13 լիալուսին 12-ի փոխարեն:
Այս տարվա հուլիսը առատ էր տիեզերական նվերնեով` արծաթագույն ամպեր, Վեներայի և Յուպիտերի համբույրը և կրկնակի լիալուսին: