Բավ է պառակտվել
18-10-2016 12:54

Ալիևի վարչակազմը ՄԽ-ի համանախագահների այցի նախաշեմին քննադատել է միջնորդներին

Իլհամ Ալիևի վարչակազմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցի նախաշեմին հերթական քննադատությունն է հնչեցրել միջնորդների հասցեին:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ «պաշտոնական Բաքուն միջնորդներից եւ միջազգային հանրությունից հստակ քայլեր է պահանջում հակամարտության կարգավորման ուղղությամբ»:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացվող բանակցությունները մինչեւ հիմա հակամարտության կարգավորման գործում առաջընթացի չեն հանգեցրել»,- ասել է Մամեդովը:

Համանախագահների այցը սպասվում է առաջիկայում: Նրանք կլինեն Երեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում:

Նշենք, որ Նովրուզ Մամեդովը հայտնի է տարօրինակ հայտարարություններով: Այս պաշտոնյան կարողացել է նաեւ շփոթել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչին: