Բավ է պառակտվել
18-11-2024 00:00

Բայդենի վարչակազմը վերացնում է Ռուսաստանի խորքերը հարվածող Ուկրաինայի նկատմամբ սահմանափակումները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ի կողմից մատակարարվող զենքերը՝ հարվածներ հասցնելու թիրախներին Ռուսաստանի տարածքի խորքում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ երեք անձանց։ Այս որոշումը ուկրաինա-ռուսական հակամարտության համատեքստում ԱՄՆ քաղաքականության էական փոփոխություն էր։

Ուկրաինան ծրագրում է իր առաջին հեռահար հարձակումներն իրականացնել առաջիկա օրերին, հայտնում են աղբյուրները, սակայն գործողության մանրամասները մնում են գաղտնի՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել։

Նշվում է, որ առաջին հեռահար հարվածները կարող են իրականացվել ATACMS հրթիռների միջոցով, որոնք ունեն մինչև 306 կմ հեռահարություն։

Թեև որոշ ամերիկացի պաշտոնյաներ կասկածում են, որ նման հարվածների թույլտվությունը կարող է զգալի ազդեցություն ունենալ պատերազմի ընթացքի վրա, այդ քայլը կարող է ամրապնդել Ուկրաինայի դիրքերը այն ժամանակ, երբ ռուսական ուժերը առաջընթաց են գրանցում և բարելավել Կիևի հնարավորությունները՝ հասնելու ավելի լավ պայմանների, եթե բանակցություններ սկսվեն , գրում է գործակալությունը։

Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք Դոնալդ Թրամփը, ով նախագահի պաշտոնը ստանձնում է հունվարի 20-ին, կփոխի այս որոշումը: Թրամփը բազմիցս քննադատել է Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության ծավալը և հայտարարել պատերազմն արագ դադարեցնելու իր մտադրության մասին։

Այնուամենայնիվ, Կոնգրեսի որոշ հանրապետականներ աջակցել են Ուկրաինայի կողմից ամերիկյան զենքի կիրառման սահմանափակումների թուլացմանը: Որոշումը արդյունք էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ամիսների խնդրանքին՝ թույլ տալ հարվածներ հասցնել ռուսական ռազմական օբյեկտներին, որոնք գտնվում են սահմանից հեռու: