Բավ է պառակտվել
17-12-2019 21:47

Թրամփի վարչակազմը մերժել է Սենատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մերժել է Սենատի բանաձևն՝ Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, հայտնում է The Hill- ը:

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է թիվ 150 բանաձևը, որը, մասնավորապես, ժխտում է Հայոց ցեղասպանությունը չճանաչելը, վկայում է ԱՄՆ կառավարության կողմից այս հանցագործության ճանաչման և հիշատակի մասին, նպաստում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթական ծրագրերին, որպեսզի մեր օրերում չկրկնվեն նման վայրագություններեր:

"Երեքշաբթի օրը Պետդեպարտամենտը դատապարտեց Սենատի կողմից 20-րդ դարի առաջին կեսին Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային սպանությունների և բռնագաղթությունների ճանաչումը որպես ցեղասպանություն”, - գրում է The Hill- ը:

Պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է, որ վարչակազմը շարունակում է իրադարձությունները դիտարկել որպես "վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը”:

"Վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել: Մեր տեսակետներն արտացոլված են նախագահի՝ անցյալ տարվա ապրիլին այս հարցի վերաբերյալ արված հայտարարությունում", - ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն ամբողջ աշխարհում նշվում է ապրիլի 24-ին: 2019թ․այս օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ 1915 թվականից ի վեր Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկուկես միլիոն հայ "արտաքսվել, սպանվել կամ ուղարկվել են մահվան երթերով": Նախագահն այս իրադաձությունները չի անվանել ցեղասպանություն։

Անկարայի արձագանքը թուրք-ամերիկյան հարաբերությունների համատեքստում

Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հորդորել է ամերիկյան կողմին չզոհաբերել երկկողմ հարաբերությունները և չօգտագործել 1915թ իրադարձություններն իրենց ներքին քաղաքականության հարցերում։

“Պատմական իրադարձությունների մասին որոշումները կայացնում են պատմաբաններն, այլ ոչ՝ քաղաքական գործիչները”,- նշել է նա։

Թուրքիայի առաջնորդը նշել է նաև, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է կարող է քննարկել ԱՄՆ հնդկացիների ցեղասպանությունը ճանաչելու հարցը։

“Ինչպե՞ս կարելի է լռել այդ մասին Ամերիկայի մասին խոսելիս։ Դա ԱՄՆ պատմության մութ էջն է”,- պարզաբանել է Էրդողանը A Haber հեռուստաընկերության եթերում։

Երկուշաբթի Էրդողանը սպառնացել է փակել "Ինջիրլիք" և "Քյուրեջիք” բազաները ԱՄՆ զինված ուժերի համար:
Ըստ ВВС Ռուսաստանի ծառայության, նա այդպես արձագանքել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանն, ինչպես նաև Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների քննարկմանը:

Ի պատասխան՝ Պենտագոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը թուրքական ռազմակայաններն օգտագործում է միայն Անկարայի թույլտվությամբ:

"ԱՄՆ ուժերի ներկայությունը թուրքական բազաներում, այդ թվում՝ Ինջիրլիքում, իրականացվում է Թուրքիայի կառավարության թույլտվությամբ: Թուրքիայում մեր ուժերի կարգավիճակը մենք դիտարկում ենք որպես համագործակցությանը և ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի ու մարտավարական գործընկերոջ պաշտպանությանը մեր բազմամյա հավատարմության խորհրդանիշ, - հայտարարել են ՏԱՍՍ-ի թղթակցին Պենտագոնում: .

Թուրքիային շուրջ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ չորս С-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը ստորագրվել է 2017թ հուլիսին։ Մատակարարումը սկսվել է 2019թ ամռանը, նախատեսվում է համակարգերի տեղակայումը ավարտել մինչև 2020 թվականի ապրիլ: Ի պատասխան ռուսական համակարգերի գնման, Վաշինգտոնը դադարեցրեց F-35- ի մատակարարումները Անկարային: Նոյեմբերին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ С-400- ները կաշխատեն ավտոնոմ ռեժիմում:

Բանաձևի մասին

Սենատի թրվ 150 բանաձևը (որն արտահայտում է ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ) ներկայացվել է սենատոր Ռոբերտ Մենենդեզի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին:

Նոյեմբերի 14–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հանդիպումից հետո սենատոր Լինդսի Գրեմն արգելափակել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ճանաչող բանաձևը։ Նա իր քայլը բացատրել էր նրանով, որ օրենսդիրները չպետք է փորձեն կրկին գրել պատմությունը։ Հարցն արգելափակելու իրավունքից էր օգտվել նաև Ջորջիա նահանգը ներկայացնող սենատոր Դևիդ Փերդյուն, որի կարծիքով Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունը կարող է բարդացնել ԱՄՆ–ի և Թուրքիայի հարաբերություններում առկա այլ խնդիրների կարգավորման հարցը։ Ավելի ուժ այդ իրավունքից էր օգտվել նաև Հյուսիսային Կարոլինայից սենատոր Քեվին Կրամերն՝ ասելով, որ այժմ ժամանակը չէ այս բանաձևն ընդունելու համար:

Ցեղասպանության մասին

1915թ․հայերի ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար ժխտում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի մասսայական ոչնչացման մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում հայկական ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կոմից հնչեցվող քննադատությանը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ երկրների և մի շարք հեղինակավոր միփազգային կառույցների կողմից։ Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը եղել է Ուրուգվայը 1965 թվականին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ 49 նահանգը, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։