Բավ է պառակտվել
11-09-2015 12:34

Ադրբեջանը կարծես սուբսիդավորում է ՀՀ զինուժի արդիականացումը. Ս. Մինասյան

Քաղքագետ Սերգեյ Մինասյանը այսօր անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը, ասաց, որ դա լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկիզբ չէ, այլ արդեն սովորական դարձած երևույթ, որը տևում է երկար տարիներ. «Չնայած դրան այսօր փոխվում է օգտագործվող սպառազինությունների քանակը, ձևերը, այս պահին արդեն հրթիռահրետանային կայանների, հրետանու մասին է խոսք գնում»: Բանախոսը նշեց, որ Ադրբեջանի վարքը արտացոլում է այն, որ նրանք դեռ չեն համակերպվում իրականության հետ, դժգոհություն են ցուցաբերում և փորձում են լրջություն տալ սեփական ռազմատենչ հայտարարություններին: «ՌԴ- Ադրբեջան համագործակցությունը կա 90-ականներից: Արցախյան պատերազմի սկզբից և ընթացքում Ադրբեջանը ստացավ շատ ավելի մեծ քանակությունների զենքեր քան Հայաստանը, սակայն դա ինչ-որ կերպ չանդրադարձավ պատերազմի ելքի վրա»: Քաղաքագետը նշեց, որ Ռուսական կողմը արդարացնում է զենքի վաճառքը Ադրբեջանին նրանով, որ եթե իրենք չվաճառեն, ապա նույն քանակով զենք Ադրբեջանը կգնի այլ երկրներից, իսկ Հայաստանը շուկայական գներից էժան է ստանում այդ զինատեսակները: Ստացվում է, որ Ադրբեջանը որոշ չափով սուբսիդավորում է ՀՀ զինված ուժերի արդիականացումը:

Մարինե Բարսեղյան