26-06-2018 22:01

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը կայցելի Հայաստան

Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը պաշտոնական այցով կայցելի Հայաստան,տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետները կմասնակցեն Երևանում հունիսի 27–ին կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին։

«Հայաստան կայցելի նաև Թուրքիայի ԱԳՆ–ի` տնտեսական բազմակողմանի համագործակցության դեպարտամենտի պետ Օմեր Գյուջուքը», – տեղեկացրեց Բալայանը։

Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի նախագահությունը ՍԾՏՀԿ–ում։ Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն ու ՍԾՏՀԿ–ի գլխավոր քարտուղար Մայքլ Կրիստիդիսը հանդես կգան հայտարարություններով մամուլի համար։

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մեջ ընդգրկված է Սևծովյան տարածաշրջանի 11 պետություն։