Բավ է պառակտվել
07-08-2014 15:20

Ադրբեջանը չի կատարում իր միջազգային պարտավորությունները. Նիլ Մույժնիեքս

Ադրբեջանը չի կատարում իր միջազգային պարտավորությունները. այս հայտարարությամբ հանդես է եկել Եվրախորհրդի Մարդու իրավունքների հարցերի հանձնակատար Նիլ Մույժնիեքսը, ով մտահոգություն է հայտնել Ադրբեջանում իրավապաշտպանների իրավիճակի առնչությամբ:

«Ռասուլ Ջաֆարովի ձերբակալությունը եւ Էմին Հուսեյնովի դեմ սահմանված երկրից դուրս գալու արգելքը եւս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանները պարբերաբար գտնվում են քրեական գործի շրջանակում որպես գործիք օգտագործվելու վտանգի տակ: Այդ դեպքերը տեղ են գտել Լեյլա Յունուսի եւ նրա ամուսնու ձերբակալությունից կարճ ժամանակ անց: Նրանց եւ ձերբակալված բազմաթիվ այլ ակտիվիստներին ներկայում ստիպում են լռել ճաղերի հետեւում:

Նա Ադրբեջանին կոչ է արել շտկել իրավիճակը: Առաջին քայլը կարող է լինել իրենց հայացքների համար ձերբակալվածների ազատ արձակումը: Ես հետագայում նույնպես շարունակելու եմ իշխանությունների հետ կիսել իմ մտահոգությունները՝ զեկույցիս շուրջ աշխատանքի շրջանակում»,- նշել է Եվրախորհրդի պաշտոնյան: