Բավ է պառակտվել
06-03-2014 17:54

Ադրբեջանը հրթիռային համակարգեր է գնում

«Թրենդ» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանը մտադիր է թուրքական «Roketsan» ընկերությունից «Mızrak-U» տիպի հրթիռային համակարգեր գնել: Այդ համակարգերը նախատեսված է ուղղաթիռների վրա տեղադրելու համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը տեղի են ունեցել համակարգերի փորձարկման աշխատանքներ և դրանք հաջող են անցել: Հրթիռային համակարգերի զանգվածային արտադրությունը սկսվելու է հաջորդ տարի, դրանց հեռահարությունը 8 կմ է: