Բավ է պառակտվել
13-09-2021 21:34

Քոչարյանի փաստաբանը խնդրում է հնարավորինս շուտ լուծել նախկին նախագահի Մոսկվա մեկնելու հարցը

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծրագրում է մեկնել Մոսկվա՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարության հետ հանդիպման։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները խնդրում են հնարավորինս շուտ տալ Մոսկվա մեկնելու թույլտվությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասել է նախկին նախագահի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը։

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան, ով նախընտրական արշավի ժամանակ գկլխավոում էր «Հայաստան» դաշինքը, ծրագրում է մեկնել Մոսկվա՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարության հետ հանդիպման։ Ընտրություններից հետո Քոչարյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից։

Խուդոյանի խոսքով՝ նախկին նախագահը հրավերքը ստացել է սեպտեմբերի 18–ից 28–ն ընկած ժամանակահատվածի համար, ուստի փաստաբանները ցանկանում են նրա համար Հայաստանից ժամանակավոր բացակայելու թույլտվություն ստանալ դատավոր Աննա Դանիբեկյանից։ Անցել է երկու օր, բայց դատարանը դեռևս չի արձագանքել դիմումին, հավելել է Խուդոյանը։

«Առավոտյան իմացանք, որ դատավոր Աննա Դանիբեկյանն այս շաբաթ մասնակցելու է վերապատրաստման դասընթացների, այդ պատճառով խնդրեցի փոխանցել խնդիրը հնարավորինս շուտ լուծելու խնդրանքս»,- հավելել է իրավաբանը։

Նա հավելել է, որ նման հարցերը կարող են լուծվել առանց դատական նիստի, քանի որ դա ոչ թե միջնորդություն է, այլ փաստաթուղթ, որը դատարանն ընդունում է ի գիտություն։

«Եթե դատարանը եկող շաբաթվա ընթացքում հարցին լուծում չտա, ապա հաջորդ աշխատանքային օրը լինելու է սեպտեմբերի 22-ը, ինչն անցնում է պաշտպանական կողմի խնդրած ժամկետից»,- հստակեցրել է Խուդոյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 6 -ին Երևանի դատարանը դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը «սահմանադրական կարգը տապալելու» հոդվածով: Մարտի 26-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը հոդվածը Սահմանադրության երկու հոդվածներին հակասող և անվավեր ճանաչեց: Այնուամենայնիվ, դատավարությունը շարունակվում է մեկ այլ մեղադրանքով. րկրի նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը `փողերի լվացման մեջ: