Բավ է պառակտվել
05-04-2014 11:32

Աֆղանստանում նախագահական ընտրություններ են

Աֆղանստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները, քվեարկությունը կանցկացվի ավելի քան 28.000 ընտրատեղամասերում: Քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 7։00-ին և կտևի մինչև 16։00-ը։ Սակայն ընտրատեղամասերում աշխատանքը կարող է երկարաձգվել՝ կախված իրավիճակից։ Աֆղանստանի քաղաքացիները պետք է ընտրեն երկրի առաջնորդ Համիդ Քարզայի իրավահաջորդին, որը ղեկավարել է երկիրը 2001-ին թալիբների ռեժիմի անկումից հետո և 3-րդ անգամ ընտրվելու իրավունք չունի։ Ընտրությունների արդյունքների հանդեպ համընդհանուր ուշադրությունը բացատրվում է նաև նրանով, որ նոր նախագահը պետք է ղեկավարի երկիրը միջազգային կոալիցիայի զորքերի վերջնական դուրսբերմանն ընդառաջ, որը նախատեսված է ընթացիկ տարվա վերջին։ Նոր ղեկավարը պետք է որոշի երկրում անվտանգության ինքնուրույն ապահովման հարցը, որը համարվում է ամենաանկայուն շրջաններից մեկն աշխարհում։