Բավ է պառակտվել
26-10-2015 15:21

Ահաբեկչությունների վտանգը մեծանում է սիրական իրադարձությունների ֆոնին

Այն բանից հետո, երբ ռուսական օդուժը սկսեց հարվածնր հասցնել Սիրիայի տարածքում ԻՊ-ի և այլ ծայրահեղական խմբավորումների դիրքերին, նրանք մեկը մյուսի հետևից ջիհադ հայտարարեցին Ռուսաստանին:
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի իրականացրած հարցումները ցույց են տալիս, որ ռուս հասարակության մոտ ոչ միայն աճել է ահաբեկչության հավանականության հանդեպ վախը, այլ նաև վստահությունը, որ ՌԴ իշխանությունները կարող են պաշտպանել իրենց քաղաքացիներին:
Համաձայն վերջին հարցման տվյալների, ռուսաստանի բնակչությունը ԻԼԻՊ-ին է համարում համար առաջին վտանգ (23%), և սա այն դեպքում, երբ նախկինում նման արդյունք չէր գրանցվել: Մեծացել է նաև տագնապը, կապված Մերձավոր Արևելքի երկրների հետ: Իսկ ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի կողմից ահաբեկչության վտանգին, ապա այն արդեն հետին պլան է անցել: Կովկասից և Չեչնյայից ահաբեկչության վտանգ է տեսնում ՌԴ բնակչության համապատասխանաբար՝ 3% և 1%-ը: Հարցվածների 3%-ն էլ ահաբեկչություն է սպասում ցանկացած մեկից:

Մարինե Բարսեղյան