Բավ է պառակտվել
06-11-2014 10:40

Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունները միավորվելու են

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարել: Նա առաջարկեց ստեղծել մեկ նախարարություն՝ միավորելով ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունները: Վարչապետը նաև հայտարարեց, որ կստեղծվի Միջազգային տնտեսական ինետեգրման և բարեփոխումների նախարարություն: Հ.Աբրահամյանն ասաց, որ հարցերը գտնվում են կառավարության նիստի օրակարգում: Հարցերը կներկայացնի ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը: