Բավ է պառակտվել
28-06-2018 20:36

ԱԺ-ն կարող է արտահերթ նիստ հրավիրել մինչեւ հուլիսի 15-ը

Հնարավոր է Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրվի մինչեւ հուլիսի 15-ը: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ կառավարության նիստում «ՀՀ կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ՝ մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի որոշման նախագիծը ներկայացնելիս մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը նշեց, որ այս ծրագիրը Եվրոպայի ամենամեծ ֆինանսավորմամբ իրագործվող ծրագրերից է. «Միայն մշակույթ բաղադրիչի կիրառման համար նախատեսվում է 454,8 միլիոն եվրոյի դրամաշնորհ տրամադրել մշակույթի ոլորտի ակտիվ հասարակական կազմակեպություններին»,-ասաց նա եւ նշեց, որ որոշում է կայացվել մնչեւ 2024 թվականը երկարաձգել ծրագիրը:

Արձագանքելով ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ Մշակույթի նախարարության կողմից ի սկզբանե ցանկություն կար խորագիրը ներկայացնել ԱԺ-ի արտահերթ նիստ արագ վավերացաման համար. «Բայց ես կածում եմ, որ պետք է հարգենք խորհրդարանականների՝ արձակուրդ գնալը եւ սահմանված ժամկետները եւ այս փուլում կբավարարվենք վավերացման ներկայացնելու մասին որոշմամբ, իսկ վավերացումը կառաջարկենք աշնանը»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ կարող են մինչեւ հուլիսի 15-ը արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով հանդես գալ, եւ հնարավոր է՝ այլ հրատապ հարցեր եւս ունենան:

Նազենի Ղարիբյանը նշեց, որ այս հարցում հրատապության խնդիր կա. «Մինչեւ հուլիսի 20-ը պետք է հաստատված լինի, հակառակ դեպքում հայաստանը մասնակցելու իրավունք չի ունենա, եւ ընդհանրապես կկախվի Հայաստանի մասնակցության հարցը»:

Փոխնախարարն ասաց, որ Սահմանադրական դատարանից ասել են՝ բացառության կարգով գրավոր կարգով կարող են հարցը քննարկել եւ հուլիսի 10-ին կարող են ունենալ ՍԴ դրական եզրակացությունը:

Վարչապետն էլ արձագանքեց. «Այդ թեմայով ԱԺ նախագահի հետ խոսակցություն ունեցել ենք եւ պայմանավորվել ենք, որ մինչեւ հուլիսի 15-ը կարող ենք այդպիսի նախաձեռնություն ցուցաբերել, եթե հիմնավորվի, որ դրա անհետաձգելի անհրաժեշտությունը կա»: