Բավ է պառակտվել
14-05-2014 09:59

Աժ-ն ռելաքսի մեջ է. «Հրապարակ»

«Հովիկ Աբրահամյանի կառավարություն տեղափոխվելուց հետո Աժ-ն ռելաքսի մեջ է: Օրենսդիր մարմինն այս օրերին հայտնվել է ազատ անկման մեջ: Հովիկ Աբրահամյանի օրոք բոլորը լարված էին. միջանցքներում, դահլիճում միմյանց հետ շփվում էին զգուշորեն՝ ձայնագրող, տեսագրող սարքերից խուսափելով, վստահ, որ Աժ նախագահի ականջներին ամեն ինչ տեղ կհասցնեն:
Հայտնի չէ՝ Աժ աշխատակազմում ամեն քայլափոխի տեղադրված տեսագրող սարքերն անջատվել են, թէ ոչ, սակայն դրանք այլևս չեն խանգարում: «Մենք էլ բան չունենք մտածելու, թող հիմա էլ կառավարությունում մտածեն»,- «Հրապարակ»-ի փոխանցմամբ ասում են Աժ-ում: