Բավ է պառակտվել
15-11-2013 14:26

Բողոքի ակցիա և երթ ԱԺ-ի մոտ՝ ընդդեմ կուտակային պարտադիր համակարգի

Պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքի ակցիա է անցնում Հայաստանի խորհրդարանի շենքի մոտ, հաղորդում է «ԱՌԿԱ»-ն: Ակցիայի նախաձեռնողը «Պարտադիր կենսաթոշակային վճարումների դեմ» նախաձեռնությունն է։ 

Խորհրդարանի շենքի մոտ մոտ 200 մարդ է հավաքվել` «Մենք դեմ ենք», «Մենք բանկ չենք», «Մենք վարկեր չենք տալիս» պաստառներով։

2014 թվականի հունվարի 1–ից երկրում ծրագրվում է պարտադիր կարգով կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնել։ Դրանում կներառվեն 1974 թվականի հունվարի մեկից հետո ծնված բոլոր քաղաքացիները։