Բավ է պառակտվել
15-10-2020 15:37

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ակտիվ քննարկում է խաղաղապահության հարցը» - Ստանիսլավ Զաս

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահության հարցն ակտիվ քննարկվում է, այսօր ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ 

Բելառուսի նախագահի հետ հանդիպումից հետո նա նշել է, որ քննարկվել է ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովի օրակարգը, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Մոսկվայում։ 
Ըստ Զասի՝ քննարկվել է ՀԱՊԿ տարածաշրջանում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում, Ղրղզստանում և Բելառուսում։ 
«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ակտիվ քննարկում է խաղաղապահության հարցը», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ցանկացած խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն հակամարտող կողմերի համաձայնությամբ։

«Այստեղ առաջնային հարցն այն է, թե ինչպես են դրան վերաբերում հակամարտող կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Ցանկացած խաղաղապահի, դիտորդի տեղակայում, ով էլ որ լինի, հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ», - ասել է Պեսկովը:

Նրան խնդրել են հաստատել՝ արդյոք որևէ պատասխան դեռ չկա այդ տարածաշրջանում խաղաղապահներ տեղակայելու հնարավորության վերաբերյալ։

«Մենք դեռ պատասխանը չենք լսել», - ասել է Պեսկովը:

Արմինե Գևորգյան