Բավ է պառակտվել
02-08-2021 18:29

Ալեն Սիմոնյանն ընտրվել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ։ Ընդդիմությունը բոյկոտել է քվեարկությունը

Հայաստանի Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավոր, նախկին փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ընտրվեց խորհրդարանի խոսնակ։ Այս մասին հայտարարեց Հաշվիչ հանձնաժողովի ղեկավար Նարեկ Բաբայանը:
Նրա խոսքով, քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, որոնք միաձայն քվեարկել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Ալեն Սիմոնյանի օգտին: Ընդդիմությունը բոյկոտեց ընտրությունները, նրանց թեկնածուներին ոչ մի ձայն չտրվեց։
Երկուշաբթի ավելի վաղ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին Հայաստանի ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը, բոյկոտելով իշխող «Քաղաքացիական պայմանագրից» խոսնակի՝ Ալեն Սիմոնյանի թեկնածության քննարկումը։ Ընդդիմադիր պատգամավորներն ավելի վաղ փոխխոսնակի պաշտոնում առաջադրել էին ձերբակալված քաղաքապետեր, Մեղրիի և Սիսիանի պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունները: Նրանք պահանջել էին նախագահող «ՔՊ» պատգամավոր Կնյազ Հասանովից ապահովել թեկնածուների ներկայությունը նիստին՝ հղում անելով Ազգային ժողովի կանոնակարգին: Վերջինս հայտարարել էր, որ դա իր իրավասությունների շրջանակից դուրս է։
Օգոստոսի 2-ին մեկնարկեց ութերորդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը․ խորհրդարանում ներկայացված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 53,91% (71 մանդատ) արդյունքով, «Հայաստան» դաշինքը՝ (29 մանդատ), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ (7 մանդատ)։