Այսօր հրավիրված ամուլի ասուլիս ընթացքում ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ Քառյակի առաջ քաշած 12 կետերը պահանջներ են, որոնք մեր բակի հավաքարարն էլ է առաջ քաշում. «Դրանք հայ ժողովրդի ցանկացած հատվածի ընդհանրական պահանջներից են»,- ասաց նա: Բանախոսն ընդգծեց, թե խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերում կան այնպիսիք, որոնք հայտարարում են, որ երկրում լիարժեք իշխանափոխություն է անհրաժեշտ. «Իսկ թե որքանով են այդ պահանջները համահունչ այդ հայտարարությանը, դատողություններ արեք ինքներդ»,-մանրամասնեց նա:
Քննարկման ժամանակ անրադառնալով լրագրողների այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը, հնչած հայտարարությունները, պատգամավորը նշեց. «Հայաստանում խելամիտ և օբյեկտիվ մտքեր սկսում են արտահայտել իշխանությունը թողնելուց հետո»: Շարունակելով միտքն ընդգծեց. «Առաջ է քաշում խնդիրներ, որոնք իր օրոք են իրականացվել»: