Բավ է պառակտվել
18-03-2014 13:44

«Արցախի հարցը չպետք է կապել Ղրիմի հարցի հետ».քաղաքագետ

Այսօր քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն անրադառնալով Ուկրաինայի դեպքերին ու Ղրիմում կայացած հանրաքվեին, ասաց, որ Արցախի հարցը չպետք է կապել Ղրիմի հարցի հետ. «Պետք չէ միանշանակ ասել, որ նման զարգացում կարող է լինել ղարաբաղյան հակամարտության դեպքում կամ այս զարգացումը կարող է որևէ կերպ ազդել ղարաբաղյան հակամարտության լուծման վրա»: Քաղաքագետի համոզմամբ՝ յուրաքանչյուր հակամարտություն գլոբալ իմաստով անկրկնելի է, յուրաքանչյուր հակամարտություն կարգավորվում է յուրովի, գլխավոր խաղացողները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում կոնկրետ հակամարտության նկատմամբ:
«Այն վճռականությունը, որը ՌԴ-ն ցուցաբերում է այս խնդրում, խոսում է այն մասին, որ դա արկածախնդրություն չէ, իսկ արևմտյան քաղաքակրթությունն այս հարցում ճկունություն չցուցաբերեց»,-եզրափակեց Ալեքսանդր Մանասյանը: