Բավ է պառակտվել
15-03-2016 14:06

Ալիևն ու էրդողանը կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը

Անկարայում անցնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը: Այս հանդիպման ընթացքում մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցերի հետ միասին նախագահները ծրագրում են քննարկել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջերս ձևավորված իրավիճակը:

Հիշեցնենք, որ սկզբում ծրագրվում էր Էրդողանի այցելությունը Բաքու, սակայն Անկարայում ահաբեկչության պատճառով Ալիևը որոշել է ինքն այցելել Թուրքիա: Սա արդեն Էրդողանի երկրորդ չկայացած այցելությունն է Ադրբեջան: Առաջինը նույնպես հետաձգվել էր Անկարայում կատարված ահաբեկչության պատճառով: