Բավ է պառակտվել
17-11-2020 13:59

Ալիևը բացառել է Ղարաբաղի որևէ կարգավիճակի հնարավորությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ղարաբաղի  կարգավիճակի մասին ոչ մի խոսք լինել չի կարող»:
«Ես բազմիցս ասել եմ, որ մենք թույլ չենք տա, որ բուն ադրբեջանական տարածքներում ստեղծվի հայկական երկրորդ պետությունը։ Բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա լինել։ Ասել եմ, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը։ Ասել եմ, որ եթե ոչ խաղաղ ճանապարհով, ապա՝ ռազմական։ Իմ ելույթներն ամենուր են, դրանք հրապարակվել են։ Ես այդ խոսքերն ասել եմ եւ կանգնած եմ դրանց հետեւում», – հայտարարել է նա Ֆիզուլիից ժողովրդին ուղղված ուղերձում, որը հեռարձակել է АЗТВ – ն։
Նա ընդգծել է, որ այժմ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնվել է։
«Կա միասնական ադրբեջանական պետություն, բազմազգ, բազմադավան։ Կա առաջադեմ ադրբեջանական պետություն։ Բոլոր կրոնների ներկայացուցիչները ապրում են նորմալ, խաղաղության եւ փոխըմբռնման պայմաններում: Հայ ժողովուրդը նույն կերպ է ապրելու, մենք հայ ժողովրդի հետ գործ չունենք», - ամփոփել է Ադրբեջանի առաջնորդը: