Բավ է պառակտվել
04-07-2014 09:38

Այս ամիս հավանաբար կհանդիպեն Ալիևն ու Սերժ Սարգսյանը

«ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին երեկ խոսել է ԼՂ խնդրի կարգավորման մասին՝ հավանական համարելով Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: «Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն հնարավորինս շուտ Փարիզում գագաթաժողով անցկացնելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը և կհամաձայնեն կառուցվածքային բանակցությունների, որոնք կհանգեցնեն խաղաղ համաձայնության»,-ասել է Փսաքին: Սակայն հայտնի չէ՝ արդյոք հանդիպումը կկայանա, և եթե այո՝ երբ:

«Ժողովուրդ»-ը փորձեց Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանից ճշտել այդ հարցը, սակայն նա պատասխանեց, որ Ս. Սարգսյանի այցերի ու հանդիպումների մասին իրենք տեղեկացնում են պատշաճ կարգով և ժամանակին: Սակայն մեր դիվանագիտական աղբյուրներն ասում են, որ լուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և Ալիևն ու Սերժ Սարգսյանը հավանաբար կհանդիպեն հուլիսի վերջին»,–գրում է «Ժողովուրդ»-ը։