Բավ է պառակտվել
09-08-2014 09:28

Պուտինը կփորձի հաշտեցնել Սարգսյանին ու Ալիևին. ռուսական ԶԼՄ-ներ

Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիի իր նստավայրում երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: Ռուսաստանը վաղուց է որպես միջնորդ հանդես գալիս երկու երկրների միջև, որոնց հարաբերություններն ավելի քան 20 տարի շարունակում են լարված մնալ, գրում է ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը գրեթե բացակայում է, իսկ ղարաբաղյան հակամարտությունը ցանկացած պահի կարող է թեժ փուլի անցնել, գրում է ԶԼՄ-ն: Ըստ աղբյուրի՝ Պուտինը կփորձի համոզել հակառակորդներին գոնե չհասցնել գործը նոր մեծ պատերազմի: Եվ չնայած Սոչիում եռակողմ հանդիպում նախատեսված չէ, դեռ ամեն ինչ կարող է փոխվել: