Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ռոսիա սեգոդնյա»-ի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում հայցեր է հնչեցրել Հայաստանի դեմ՝ մեղադրելով Երևանին հակամարտության ընթացքում 150 միլիարդ դոլարի վնաս պատճառելու մեջ։
Ալիևն ասել է, որ վնասի մանրամասն վերլուծությունը տևել է չորս տարի, և բոլոր տվյալները փաստաթղթավորվել են։
Հայաստանին ուղղված պահանջների թվում Ադրբեջանի ղեկավարն առանձնացրել է երկու առանցքային կետ. Առաջինը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, որպեսզի հանվեն հղումները Անկախության հռչակագրին, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Երկրորդը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է, քանի որ, ըստ Ալիևի, այն կորցրել է իր ֆունկցիոնալությունը Հայաստանի կողմից Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո։
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի՝ այս գործընթացին մասնակցելու դժկամությունը վկայում է երկրում ռեւանշիստական ուժերի լուրջ մտադրությունների մասին։