Բավ է պառակտվել
28-09-2021 20:46

Ալիևը հայտնել է, որ դեմ չէ Փաշինյանի հետ հանդիպմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեմ չէ հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, եթե այն կազմակերպի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

«Որպես երկրի ղեկավար իմ պաշտոնավարման ամբողջ ընթացքում ես հեռախոսազրույցներ չեմ վարել Հայաստանի ղեկավարներից որևէ մեկի հետ: Թերևս սա ամենաճիշտ ճանապարհը չէ: Բայց եթե Մինսկի խմբի համանախագահները նման հանդիպում առաջարկեն, մենք, իհարկե, չենք առարկի», - ասել է նա երեքշաբթի France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում: