Բավ է պառակտվել
18-10-2022 14:11

ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակության կազմում են Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լևինը։

Կոնգրեսականները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Նրանց ուղեկցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը և Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամ Մարիա Կարապետյանը։

«Այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի»,- ասվում է հաղորդագրության մեջ։